Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա համատեղ հայտարարությամբ Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ՝ հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Նա տեղեկացրել է, որ եվրոպացի երկրները քննարկում են ունեցել՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը և Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները:
Տուսկը հայտարարել է , որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ միասին լսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկու կարծիքը, պատրաստվել է համատեղ հայտարարություն: