Ես ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ հասնել հրադադարի ռեժիմի հաստատման։ Չգիտեմ՝ դա այսօր կլինի, թե ոչ։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվրոպան սրա հետ կապ չունի, Եվրոպան չի կարող թելադրել ինձ, թե ես ինչ ասեմ։ Բայց նրանք կներառվեն այս գործընթացում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին»,-նշել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ հույս ունի՝ ամեն ինչ շատ լավ կստացվի, իսկ եթե ոչ, ինքը շատ արագ տուն կվերադառնա։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղափոխող Տու-214-ը մտել է ԱՄՆ օդային տարածք, այս մասին հայտնի է դառնում FlightRadar24-ի տվյալներից։ Թռիչքին հետևում է ավելի քան 70 հազար մարդ։