Արարատի մարզի դատախազությունը լավագույնն է ճանաչվել այս տարվա 6 ամսում դատական վերջնական ակտով վերականգնված գումարի չափով, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով հաստատված մեղադրանքով դատարան հանձնված քրեական վարույթների և դատավճիռների թվով: Դատախազությունն առաջին անգամ է կատարած աշխատանքն այս ձևաչափով վերլուծում և ամփոփում: