Ցեմենտի առուվաճառքով զբաղվող ընկերության տնօրենը մեղադրվում է քաղաքացիների վարորդական վկայականներում լրացուցիչ կարգեր ավելացնելուն օժանդակելու համար: Մեկ այլ դեպքով ընկերության տնօրենը համաձայնվել է կաշառք տալ ՊԵԿ-ի արդեն նախկին գլխավոր հարկային տեսուչին: Կոմիտեի աշխատակիցները նաև պարզել են, որ ցեմենտի առուվաճառքով զբաղվող ընկերությունն ունի 6 միլիոն դրամի չկատարված հարկային պարտավորություն: