Կառավարության որոշմամբ սահմանվել է փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը: Որոշմամբ առաջարկվում է սահմանել Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը՝ հստակեցնելով Փաստահավաք հանձնաժողովի կողմից Հանրային խորհրդի հաստատմանը եզրափակիչ զեկույց ներկայացնելու ժամկետը, լսումների և քննարկումների իրականացման ընթացակարգերը, Փաստահավաք հանձնաժողովի կողմից նիստերի միջոցով աշխատանքների կազմակերպման ընթացքը և որոշումներ ընդունելու կարգը, Փաստահավաք հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման միջոցները և գործավարության կարգը: Կառավարության որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեությունը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, առաջարկվում է սահմանել Փաստահավաք հանձնաժողովում ընտրվելու նպատակով ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների ներկայացման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման և ուսումնասիրման կարգը, Փաստահավաք հանձնաժողովում ոչ առևտրային կազմակերպությունների կողմից թեկնածուների առաջադրման հայտի ձևը, թեկնածուների կողմից ներկայացվող հայտարարության ձևը: