Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հաջողության դեպքում Դոնալդ Թրամփը մտադիր է անմիջապես եռակողմ հանդիպում կազմակերպել Ուկրաինայի մասնակցությամբ: Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ կմասնակցի Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, եթե նրանք դա ցանկանան: Միևնույն ժամանակ Թրամփը նշել է՝ ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում Պուտինի հետ երկրորդ հանդիպում չի լինի, իսկ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա շատ լուրջ հետևանքներ կլինեն Մոսկվայի համար:
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել է, որ Թրամփը Պուտինին կտեղեկացնի այն տարբերակների մասին, որոնք կարող են դիտարկվել՝ կախված հանդիպման ելքից: Սքոթ Բեսենթը նշել է, որ խոսքը գնում է պատժամիջոցների խստացման, անորոշ ժամկետով երկրաձգման կամ մեղմացման մասին:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան