Օգոստոսի 14-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց Շրջակա միջավայրի նախարարության մշակած նախագիծը, որով մինչև 2030 թվականը ամբողջությամբ կթարմացվի օդի որակի մոնիթորինգի համակարգը։
Նոր կարգավորումները նախատեսում են՝
-
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենախիստ չափանիշներին համապատասխան օդի որակի նոր նորմեր,
-
14 անշարժ և 2 շարժական դիտակայան Հայաստանի տարբեր բնակավայրերում,
-
Քիմիական և ռեֆերենս լաբորատորիաների արդիականացում,
-
Օդի աղտոտվածության մոդելավորման և կանխատեսման գործիքակազմ,
-
Վնասակար նյութերի սահմանային և նպատակային արժեքներ, սահմանային արժեքների թույլատրելի գերազանցումների ցուցանիշների հստակ սահմանում՝ կարևորելով մարդու առողջության վրա վնասակար նյութերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունները։
Այս քայլը կնպաստի մթնոլորտային օդի պահպանման պետական քաղաքականության արդիականացմանը և հանրային առողջության բարձր մակարդակի ապահովմանը։