Օգոստոսի 11-12-ը հանրապետությունում բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
12 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
11 դեպք՝ խարդախության,
-
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
4-ական դեպք՝ բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու,
-
3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-
2-ական դեպք՝ խուլիգանության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
-
Բացահայտվել են նաև շորթման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, սառը զենք կրելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության և շորթման դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։