Հայկական կողմը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը քննարկել ու բարձրացրել է ամենաբարձր մակարդակում, Վաշինգտոնում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պատմական առաջընթացը, որն արձանագրվում է, բերելու է նաև հումանիտար խնդիրների լուծման:
Ի՞նչ սահմաններով է Բաքուն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ե՞րբ է իր զորքերը դուրս բերելու մեր սուվերեն տարածքներից, վարչապետը հղում է արել հռչակագրի 5-րդ կետին, նշել՝ հարցի լուծումը սահմանազատման գործընթացի շարունակումն է։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։