Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ: Համատեղ ընդունված հռչակագրում նշվում է, որ կողմերն ընդգծել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պահպանման ու ամրապնդման կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանը կաշխատի՝ կյանքի կոչելու Թրամփի ուղին՝ խաղաղության և բարեկեցության համար: TRIPP-ը կբացի ռազմավարական տնտեսական հնարավորություններ, որոնք կբերեն երկարաժամկետ օգուտներ:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։