Քաղաքում յուրաքանչյուր տարածք պետք է ծառայի մարդկանց ընդհանուր բարեկեցությանը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում:
«Էրեբունի վարչական շրջանում ցանկապատված տարածքներով փակված բակերը մաքրում և փուլ առ փուլ վերադարձնում ենք երևանցիներին՝ ձևավորելով բարեկարգ ու հասանելի միջավայր բոլորի համար»,- նշված է գրառման մեջ: