Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 08:00-ից, փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշենի փ. խաչմերուկ ուղղությունը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: