Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 1-02 և հայտնել, որ Ավան վարչական շրջանի չգործող ջերմատան մուտքի մոտ պարկով զենք-զինամթերք է թողել։
Մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, հակատանկային նռնակ՝ պայթուցիչով, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 100 փամփուշտ։
«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, որ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում։