Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ՝ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։