Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։