Հայաստանը լավ է պատկերացնում բաց սահմանների և լիարժեք գործող ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորությունը։
Թուրքմենստանում ընթացող Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը, նաև նշել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ունի տնտեսություններն առավել բարեկեցիկ և դիմակայուն դարձնելու ներուժ:
Հանրապետության նախագահը մասնակցել է նաև հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը, հանդիպել Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։