Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 31-ին Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժին է ներկայացել Շատվան գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդ և կամովին հանձնել մեկփողանի ողորկափող հրացան ու ինգնաձիգի 47 փամփուշտ:
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը:
Տղամարդը հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանող հրազենն ու զինամթերքը գտել է իրենց տան տանիքը մաքրելիս։