Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատվիրակությունը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում է։
Դեռևս 2011 թվականին վավերացված Արագածոտն-Լենինգրադ միջռեգիոնալ համագործակցության հուշագրի շրջանակում այսօր մեկնարկել է երկու մարզերի ղեկավարների հանդիպումը։
Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի մոտ կայացել է համագործակցությանն ուղղված քննարկում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գյուղատնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և բիզնես ոլորտներում համատեղ ծրագրեր ու միջոցառումներ կյանքի կոչելու։
Ընդգծվել է համագործակցությանը նոր որակ հաղորդելու, ինտենսիվ աշխատելու կարևորությունը, նախանշվել են առաջիկա համատեղ միջոցառումները։
Նշենք, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ ՌԴ մեկնած պատվիրակության կազմում են Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։