Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 1-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզի
«Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին, իսկ Լոռիում՝
«Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին:
Ռոմանոս Պետրոսյանն այս մասին սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր աշխատանքային այցով Լոռու և Շիրակի մարզերում էի։
Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին։
Ավելի ուշ, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Սարիկ Մինասյանին։
Հաջողություն և արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու»։