Սևանա լիճը վերածվել է նավավարների գլխավոր մենամարտի հարթակի։ Այստեղ հուլիսի 25-27-ը տեղի ունեցավ առագաստանավային մրցության Հայաստանի գավաթի առաջին փուլը, որը կազմակերպել են «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և Winds of Armenia առագաստանավային ակումբը: Մրցությունն աչքի ընկավ մարտական մթնոլորտով, տեխնիկապես ճշգրիտ մանևրներով և բարձրակարգ մրցակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Հաղթող թիմերն են՝
Skolkovo Sailing Team 3
Marlin
Black Swan
Երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 15-17-ը, կրկին Սևանի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։ Քամին ուժգնանում է, թիմերը՝ մարտական են տրամադրված, և ամեն բան դեռ կարող է փոխվել։
Մրցանակային ֆոնդը 7 միլիոբ դրամ է:
Գավաթի հաղթողը կունենա իրավունք մասնակցելու սեպտեմբերի բաց առաջնությանը՝ առանց մեկնարկային վճարի։
Իսկ սեպտեմբերի 11-14-ը կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը J/70 դասում, որտեղ մասնակցելու են մինչև 20 պատվիրակություն տարբեր երկրներից։
Մրցանակային ֆոնդը՝ 10 միլիոն դրամ: