Պաղեստին պետության ճանաչումը պատմական քայլ է տարածաշրջանում արդար և համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ և ամրապնդում է իսրայելական օկուպացիային վերջ դնելու միջազգային ջանքերը։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք աջակցել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու հնարավորության քննարկմանը։
Այդ պետություններն են Ֆրանսիան, Ավստրալիան, Անդորրան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Պորտուգալիան, Սան Մարինոն, Սլովենիան, Ֆինլանդիան:
Պաղեստինի նախագահը, երախտագիտություն հայտնելով այդ դիրքորոշման համար, կոչ է արել «մյուս երկրներին միանալ դրան և նպաստել քաղաքական գործընթացի առաջխաղացմանը»՝ հիմնված «երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի վրա։