Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում իրավիճակն է եղել արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի նյույորքյան հանդիպումների օրակարգում: Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի պետնախարարի, Իտալիայի ու Էստոնիայի արտգործնախարարի տեղակալների, Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետնախարարի հետ: Նյու Յորքում, ի դեպ, անցկացվել է «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողով:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։