• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ սկսեցի զբաղվել՝ մշակութային խնդիրները լուծելու համար. Հովակիմյան Բաց հարթակ․ Ես քաղաքականությամբ... 20:41
Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» Օրակարգում «Ուկրաինայի ներքաղաքական պայքարն է» 19:45
Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները հիասթափեցնող են․ արձագանքներ ՀԱՀ հայտարարությանը
Քաղաքականություն
00:2230 Հլս, 2025

Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտները հիասթափեցնող են․ արձագանքներ ՀԱՀ հայտարարությանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ամերիկյան համալսարանի՝ դասախոս, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարածած հայտարարությանը, որում նշվում է․ «ՀԱՀ-ը հավասար հնարավորություններ ապահովող գործատու է և բաց է դասախոսական հաստիքների համար դիմող համապատասխան ակադեմիական որակավորում ունեցող բոլոր թեկնածուների համար՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից։ Համալսարանն առանձնահատուկ կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով, որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ»։

 Ղազարյանը տեղեկացրել է, որ ՀԱՀ-ն իր արդեն նախկին գործատուն է։

«Հայաստանի ամերիկյան համալսարանը դասախոս Սամվել Ֆարմանյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որից դժվար է հասկանալ, թե ինչ է հետևելու այս իրավիճակին։ Սակայն գրառմանս նպատակը դա պարզելը չէ․ ՀԱՀ հայտարարության մեջ կան մի շարք վիճելի պնդումներ, որոնց կցանկանայի անդրադառնալ՝ որպես համալսարանի նախկին դասախոս։

Նախ հայտարարության մեջ պնդում է արվում, որ «ՀԱՀ-ը պաշտպանում է իր դասախոսական կազմի անդամների՝ իրենց քաղաքական հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ պայմանով, որ նրանք հանդես չգան համալսարանի անունից»։

Այս պնդման ֆոնին, ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի դեկտեմբերին ՀԱՀ մի շարք դասախոսներ հանդես են եկել վարչապետի հրաժարականի պահանջով՝ ներկայանալով հենց Հայաստանի ամերիկյան համալսարանի անունից, ոչ թե որպես սեփական քաղաքական դիրքորոշում, մեջբերում եմ․ «մենք՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի («ՀԱՀ») ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակազմի ներկայացուցիչներս, միանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության անհապաղ հրաժարական տալու հանրային պահանջին»:

Չնայած սրան՝ ՀՀ կառավարությունը երբեք խնդիր չի դարձրել Հայաստանի Հանրապետության համար ճգնաժամային պահին Համալսարանի դրսևորած ոչ կառուցողական կեցվածքը և շարունակել է պահել առողջ աշխատանքային հարաբերություններ։ Հարկ է նշել նաև, որ համալսարանի այս պնդմանը հակասում է նույն Սամվել Ֆարմանյանի օրինակը, որ իր բազմաթիվ հարցազրույցներում ներկայանում է ոչ թե ՀՀԿ նախկին պատգամավոր, այլ ՀԱՀ դասախոս։ Մի բան, ի դեպ, որ համալսարանում աշխատելու ընթացքում ես երբեք չեմ արել՝ պահելով համալսարանի ներքին կանոնադրությունը։

Սակայն հետաքրքիր է նաև, որ օրինակ, երբ ամիսներ առաջ ՀՀԿ-ական ցուցակի նախկին թեկնածու դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը ինձ ներկայացնում էր պայմանագիրս չերկարացնելու հիմքերը, ի թիվս այլ փաստարկների, բարեկամաբար խորհուրդ էր տալիս ընտրել գիտության և քաղաքականության միջև։ Մի բան, որ, չգիտես ինչու, խորհուրդ չի տրվում հակառակ ճամբարի քաղաքական դիրքորոշումն ունեցող դասախոսներին։

Իմ նախկին գործատու Հայաստանի ամերիկյան համալսարանի տարածած հայտարարության մեջ նաև անում է հետևյալ պնդումը․ «Համալսարանն առանձնահատուկ կերպով կարևորում է իր դասախոսական կազմի բազմազանությունը և հպարտ է այն հանգամանքով, որ դասախոսական կազմը ներառում է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ»։

Այս պնդումը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ Այս պահին աշնանային կիսամյակի համար համալսարանի դասացուցակները պատրաստ են, դասախոսների հետ պայմանագրերը՝ կնքված, դասախոսների խմբերը՝ համալրված։ Այս հայտարարությունից հետո որքան էլ լավատեսորեն փնտրեցի, բայց չգտա գեթ մեկ ՔՊ-ական, որ աշնանը կշարունակի կամ կսկսի դաս տալ համալսարանում։

Բազմաթիվ պետք չէ, թող համալսարանը մեկ ՔՊ-ականի անուն տա, որ աշխատում է համալսարանում։ Ուշադրություն, ոչ թե աշխատել է, այլ աշխատում է ու, ասենք, այս սեպտեմբերին մտնելու է լսարան։

Հ․ Գ․ Այս գրառմամբ Համալսարանը նախընտրական պայքարի թատերաբեմի վերածած ադմինիստրացիայի հետ աշխատանքս վերականգնելու որևէ միտում չունեմ։ Սրանք պարզապես արձանագրումներ են, որ հարկ համարեցի անել և անցնել առաջ»,- գրել է նա։

Թեմային անդրադառնալով՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․

«Այսինքն՝ ես ճի՞շտ հասկացա, որ Ամերիկյան համալսարանի նորանշանակ դեկանը, ով համատեղությամբ նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու է, Ամերիկյանում դասավանդող իմ գործընկեր, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին առաջարկել է ընտրել գիտական ու քաղաքական գործունեության մեջ, հետո առհասարակ նրան զրկել Ամերիկյանում դասաժամերից ու սա այն դեպքում, երբ վարչապետի կնոջ հղի ժամանակվա նկարում արտաքինը ծաղրող, վիրավորող Սամվել Ֆարմանյանը, ով համատեղությամբ նորանշանակ դեկանի հետ նույն ՀՀԿ-ական ցուցակում է եղել՝ ոչ միայն շարունակում է աշխատել Ամերկյանում, այլև կարծես հավելյալ դասաժամեր է ստացել։ Հարգելի American University of Armenia , դուք այս իրավիճակում ոչ մի տրամաբանական, բարոյական, արժեքային խնդիր չե՞ք տեսնում։ Այսօրվա ձեր հրապարկման մեջ նշում էիք, որ խրախուսում եք քաղաքական բազմակարծությունը։ Այսպե՞ս եք խրախուսում։ Անչափ հիասթափված եմ»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է․

«Հայաստանի ամերիկյան համալսարանի ղեկավարությունը պետք է պարզաբանումներ տա այս հարցերին: Մենք ակնկալում ենք բացատրություններ: Չի կարող Ամերիկյան համալսարանի անունն ու հեղինակությունն օգտագործվել Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի դուրս եկած հակապետական տարրերի կողմից»:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նույնպես անդրադարձել է թեմային՝ գրելով․

«Խիստ անհանգստացնող են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին վկայող արժանահավատ տեղեկությունները: Համալսարանը հայտարարում է, որ դեմ չէ դասախոսների քաղաքական գործունեությանը, քանի դեռ իրենք չեն ներկայանում որպես համալսարանի դասախոս (լրիվ ընդունելի ու նորմալ մոտեցում): Բայց ՀԱՀ-ից հեռացվում է ոչ թե ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, որը աջ ու ձախ իր քաղաքական/հրապարակախոսական գործունեությունում հենց ՀԱՀ-ից է ներկայանում, այլ ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը, որը երբեք ՀԱՀ-ի անունից չի ներկայանում: ՀԱՀ-ը Հայաստանի բարձագույն կրթական համակարգի լավագույն կենտրոններից է: Մի շարք ոլորտներում ՀԱՀ-ի դերն անգնահատելի բարձր է և շատ ափսոս է, որ այսպիսի պահվածքով ստվերվում է այդ պայծառ ԲՈւՀ-ը:

Հ.Գ. Իսկ հետո պարզվում է, որ ՀԱՀ-ում որոշ հանգուցային պաշտոնների ՀՀԿ-ականներ են ու ամեն ինչ պարզ է դառնում. մարդիկ անում են այն, ինչ անում էին ամբողջ կրթական համակարգում նախքան հեղափոխությունը»։

Դիտումների քանակ2753
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուկաշենկո-Պուտին հանդիպում՝ Ռուսաստանում 23:3929 Օգս, 2026
  • Հեծանվարշավի առաջին օրն ամփոփեցինք խարույկի շուրջ․ Նիկոլ Փաշինյան 23:1229 Օգս, 2026
  • Յուրաքանչյուր 27 վայրկյանը մեկ աշխարհում ՃՏՊ-ից մեկ մարդ է զոհվում. 1 մլն 160 հզ. զոհ՝ 2025-ին. ԱՀԿ 22:5429 Օգս, 2026
  • Ճամբարակում ամփոփվեց «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 22:3629 Օգս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալները դեսպանների հետ քննարկել են նոր իրողություններում աշխատանքի առաջնահերթությունները 22:0629 Օգս, 2026
  • Դատական համակարգի ի՞նչ բարեփոխումներ են նախատեսված կառավարության նոր ծրագրում. Հանրային քննարկում 21:5029 Օգս, 2026
  • «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է 21:2729 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Սևանի շուրջը» երկու օրում՝ կեսն անցել են. հեծանվարշավ ՀՀ վարչապետի հովանու ներքո 21:0029 Օգս, 2026
  • Կին ձեռներեցների արտադրանքի նոր հասցե՝ Ախթալայում 20:5729 Օգս, 2026
  • Իմաստության ատամը՝ ակնագնդի տակ. եզակի դեպք ու վիրահատություն 20:4329 Օգս, 2026
  • Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան 20:3229 Օգս, 2026
  • «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի այս տարվա վերջին կանգառը Ճամբարակում է 20:1729 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.08.2026 20:1429 Օգս, 2026
  • «Ինեկոբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 29 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:0329 Օգս, 2026
  • Ռուսաստանը բաց է Եվրոպայի հետ երկխոսության համար, սակայն հասկանում է, թե ում հետ գործ ունի. Պեսկով 19:5229 Օգս, 2026
  • Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով 19:4329 Օգս, 2026
  • Արհեստական բանականությունից տեղեկություն խնդրելիս հարկավոր է մի քանի նրբերանգ հաշվի առնել 19:2729 Օգս, 2026
  • Բելառուսի հետ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերի միջամտության փորձերին. Պուտին 19:0829 Օգս, 2026
  • Աղավնավանքի գյուղամիջյան ճանապարհները բարեկարգվում են 18:5329 Օգս, 2026
  • ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը 18:3429 Օգս, 2026
  • Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետ 18:1429 Օգս, 2026
  • Սեուտայում միգրացիոն ճգնաժամի ֆոնին Իսպանիան Եվրոպական հանձնաժողովից օգնություն է խնդրել 18:0829 Օգս, 2026
  • ԿԿՀ-ն առաջին անգամ կոռուպցիոն ռիսկերի գնահատում կիրականացնի 17:5229 Օգս, 2026
  • Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին 17 պետության ղեկավար կմասնակցի 17:4229 Օգս, 2026
  • Հեծանվային օրն ավարտեցի կիսամեռ. Փաշինյան 17:0129 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Վստահե՞լ արհեստական բանականությանը, թե՞ ոչ. ինչպես ստուգել տեղեկությունը | 29.08.2026 17:0029 Օգս, 2026
  • Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 16:5129 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է ՌԴ-ի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 16:3829 Օգս, 2026
  • ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ 16:1929 Օգս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 15:4929 Օգս, 2026
  • Իսլանդիայում մեկնարկել է Եվրամիությանը անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հանրաքվեն 15:3929 Օգս, 2026
  • «Ջերմուկ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 597 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2829 Օգս, 2026
  • Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը։ 15:1529 Օգս, 2026
  • «Հիշողության թելեր». տարեցներին միավորել է ձեռարվեստը 15:0929 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ 14:4929 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Էջմիածին քաղաքում 14:3329 Օգս, 2026
  • Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 14:2829 Օգս, 2026
  • Հակակարկտային կայանները Մեծամորում արդյունավետ են 14:2329 Օգս, 2026
  • էլեկտրոնային դրամապանակ բացելու համար բանկային հաշիվ կամ վճարային քարտ ունենալն այլևս պարտադիր չէ 14:1829 Օգս, 2026
  • Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 14:0629 Օգս, 2026
  • Փեզեշքիանը՝ հարևանների հետ հարաբերությունների մասին 14:0329 Օգս, 2026
  • Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջը» հեծանվային արշավը 13:5629 Օգս, 2026
  • Նարեկ Հովակիմյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 13:5129 Օգս, 2026
  • Վարչապետի երկու օգնականները վերանշանակվել են 13:3429 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 13:1629 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում 13:1029 Օգս, 2026
  • Հարկավոր է Ռուսաստանի դեմ օրական 1000 ԱԹՍ արձակել. Զելենսկի 13:0429 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | «Եվրաֆեստիվառ»՝ Ճամբարակում. բեմում կլինեն «Եվրատեսիլ»-ի արտիստները | 29.08.2026 13:0029 Օգս, 2026
  • Արմեն Սիմոնյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 12:4329 Օգս, 2026
  • Վաչե Քալաշյանը վերանշանակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:4029 Օգս, 2026
  • Արտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնում 12:3529 Օգս, 2026
  • Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 12:3029 Օգս, 2026
  • Գարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում 12:2529 Օգս, 2026
  • Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ 12:1229 Օգս, 2026
  • Լենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններում 12:0729 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:0629 Օգս, 2026
  • Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:5729 Օգս, 2026
  • Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնում 11:4929 Օգս, 2026
  • Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում 11:4529 Օգս, 2026
  • Անցանք նաև 2-րդ հատվածը՝ 33 կմ. Նիկոլ Փաշինյանը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 11:3829 Օգս, 2026
  • Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն էլ հասել է մոտ 620-ի, անհետ կորածների թիվը՝ 2500-ի 11:3129 Օգս, 2026
  • Ներկայացվել է ՀՀ-ում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի տարբերակը 11:1029 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է Վենեսուելայի հետ «ամենամեծ նավթային գործարքը» կնքելու մասին 11:0429 Օգս, 2026
  • Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր. Լևոն Ազիզյան 10:4729 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել 10:0629 Օգս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիում ջրալցվել են նկուղներ․ ՆԳՆ 09:5129 Օգս, 2026
  • Առաջին հատվածը՝ 35.8 կիլոմետր, անցանք 1 ժամ 20 րոպեում․ վարչապետը «Սևանի շուրջը» հեծանվային արշավին է մասնակցում 09:3329 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները 09:2129 Օգս, 2026
  • Վանաձորում և Հրազդանում օդի փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 09:1229 Օգս, 2026
  • Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի լավագույնը․ ծանրամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Հայաստան 08:5929 Օգս, 2026
  • «Սևանի շուրջը» հեծանվային արշավը սկսվեց․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3929 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1529 Օգս, 2026
  • Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձը․ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում այն աճեցվել է 00:3829 Օգս, 2026
  • Միանալու պայմանագրերում սպառողների իրավունքները սահմանափակող պայմանները կբացառվեն. ՄՍՇՊՀ 00:1129 Օգս, 2026
  • Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել 23:5028 Օգս, 2026
  • Գորայք բնակավային գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 23:2428 Օգս, 2026
  • Արհեստական բանականության գործիքները մեծ ծավալով հասանելի կլինեն դպրոցներում ու բուհերում 23:0028 Օգս, 2026
  • Անհրաժեշտ տեղեկություններ L-1A, L-1B և L-2 վիզաների վերաբերյալ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 22:3928 Օգս, 2026
  • Տարեվերջին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳ նախարար 22:2128 Օգս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 398 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:0928 Օգս, 2026
  • Հարցազրույց Հրանտ Ավանեսյանի հետ 21:5828 Օգս, 2026
  • «Խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»․ Միրզոյան 21:4328 Օգս, 2026
  • Նոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից 21:3928 Օգս, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն Բիշքեկում. Ուշակով 21:2028 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԳՆ-ն կվերանվանվի․ Փաշինյանը դիվանագետներին ներկայացրել է իշխանության նոր մոտեցումը 21:0028 Օգս, 2026
  • Սոթքում ջրամբար և ոռոգման համակարգ է կառուցվել 20:5928 Օգս, 2026
  • Հաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար 20:5328 Օգս, 2026
  • Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանային շրջաններն այդ երկրի բանակին վերադարձնելու ծրագրի ձախողման մասին 20:4928 Օգս, 2026
  • Օգոստոս 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4428 Օգս, 2026
  • ԵՄ չորս երկիր առաջարկել է նորից դիտարկել ռուսական ակտիվների միջոցով Ուկրաինային օգնելու հարցը. DW 20:3428 Օգս, 2026
  • Արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության նպատակը միջազգային հարաբերություններում տնտեսական գործառույթը առարկայացնելն է. Փաշինյան 20:2828 Օգս, 2026
  • Սիրուն Մակարյանը տրամադրություն է ստեղծում 20:2228 Օգս, 2026
  • Հրատարակման է պատրաստվում Իսահակյանի երկերի նոր հատորը 20:1528 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 28.08.2026 20:1528 Օգս, 2026
  • Գյուղոլորտի աջակցության ծրագրեր՝ 4 մարզում 20:0928 Օգս, 2026
  • Թեհրանը բոլոր երկրներին կոչ է արել անտեսել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները 20:0528 Օգս, 2026
  • Իսպանիայի թանգարանից չորս րոպեում գողացել են 1.7 միլիոն եվրո գնահատվող գանձեր 20:0328 Օգս, 2026
  • «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 8 մլրդ 116 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:5728 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 28. 2026 19:5128 Օգս, 2026
  • Գիտական ինստիտուտներ այցելությունները կդառնան կրթական ծրագրի մաս 19:4528 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015