Հակակոռուպցիոն կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում օպերատիվ-հետախուզական վարչության հենքի վրա ձևավորվել է չորս ստորաբաժանում: Կոմիտեում կարծում են, որ կառույցն այժմ ավելի արդյունավետ կգործի. օպերատիվ գործունեության կենտրոնացումը մեկ ստորաբաժանման վրա բերում էր մասնագետների ծանրաբեռնվածության, որոշումների հետաձգման: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված գործերի թիվն ավելացել է 22-ով: Շուրջ 898 մլն դրամով էլ բյուջե վերականգնված գումարն է աճել:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։