Լոռու մարզում 2025 թվականի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 14 միլիոն 246 հազար դրամի վնաս:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում պետությանը և համայնքին պատճառված վնասի՝ վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 3 միլիոն 273 հազար դրամ:
Դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերով բավարարված գումարի չափը կազմում է 41 միլիոն 679 հազար դրամ: