Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժնում նկատվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմելիության աճ, ինչով պայմանավորված՝ ներքին գործերի նախարարությունը Զաքյան 3 հասցեում գործող Էրեբունու բաժնին նույնպես պատվիրակել է ընդունել քաղաքացիության տրամադրման փաստաթղթեր: Նախարարությունը մտադիր է Երևանի անձնագրային այլ բաժիններում ևս նման հնարվորություն ստեղծել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։