• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Հազարավոր նմուշներ չենք կարողանում ցուցադրել, պատկերասրահը տարածքի խնդիր ունի. Հակոբյան Բաց հարթակ. Հազարավոր նմուշներ... 20:57
Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:24
Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան բանակցություններն են» Օրակարգում՝ «ԱՄՆ-Իրան բանակցություններն են» 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Քաղաքականություն
12:5428 Հլս, 2025

Ավարտվել է Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Ս․Օ․-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ս․Օ․-ն 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և հիշյալ տարածքում իր ենթակայությամբ գործող՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ․-ի, ինչպես նաև այլ անձանց անմիջական մասնակցությամբ, առանց կառուցապատման իրավունքի, իր և իր ընտանիքի կարիքների համար կառուցել է ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի նվազագույն շեմը։ 

Վերոհիշյալ ժամանակահատվածում նշված պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարմանը ներգրավել են իրենցից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի՝ Ա․Գ․-ի հետ փոխկապակցված նույն վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Գ․Բ․-ի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող ընկերությունը, որի կողմից իրականացված շուրջ 58 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքները պաշտոնատար անձանց պահանջով որպես առավելություն տրամադրվել է նրանց՝ իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի և նրա հետ փոխկապակցված անձանց օգտին գործողություններ կատարելու համար: 

Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-ն, տեղեկացված լինելով, որ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Ս․Օ․-ն ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող վերոհիշյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի շենք-շինությունները կառուցելու հանգամանքները, անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, ապօրինի գործարքում իր մասնակցությունը չբացահայտելու, այդպիսով գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, ինչպես նաև փաստացի իր կողմից զավթված հողատարածքը և դրա վրա կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով ապահովել է իր վարորդի մորաքրոջ որդու կողմից նշված հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար համապատասխան հայտի և կառուցապատման գործարար ծրագրի ներկայացումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովին: Այնուհետև, նշված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմում գտնվող պաշտոնատար անձինք, խախտելով մրցույթի կարգը սահմանող՝ ՀՀ Կառավարության որոշման պահանջները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքի վերոնշյալ հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել են նշված անձին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Ս․Օ․-ն շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ին և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ 

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13 մլն 120 հզր ՀՀ դրամ աշխատավարձ։ 

Այսպիսով, Ս․Օ․-ի՝ զբաղեցրած պաշտոնով և դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից առհասարակ միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, գործելով իր վերադասի՝ Ս.Օ.-ի հանձնարարությամբ, նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում առանձնապես խոշոր չափերով մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը, որի արդյունքում պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։   

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության բնականոն գործունեությունը, հիշյալ պետական մարմնի և ստորաբաժանման մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը, պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունները ներգրավվել են զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների  կառուցմանը, ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, ՀՀ ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների իրականացմանը և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային  քրեական  հետապնդում  հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը): 

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ1516
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վահե Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ձյուդոյի Եվրոպայի բաց մրցաշարում 00:4407 Հնս, 2026
  • Ստեփանավանի համայնքապետարանը հունիսի 7-ին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով 00:3407 Հնս, 2026
  • Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները 00:1607 Հնս, 2026
  • Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը 00:0207 Հնս, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով 23:5906 Հնս, 2026
  • Միխավ Ստոխելը` «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի հաղթող 23:4306 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ այս ծաղիկները կդառնան ՀՀ արտադրողների որակի և աշխատասիրության դեսպաններ. փոխնախարար 23:1906 Հնս, 2026
  • Ընտրատեղամասերում սարքավորումների առկայությունը կբացառի կրկնակի քվեարկությունը. ԿԸՀ նախագահ 22:4206 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ 22:1106 Հնս, 2026
  • Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին 22:0306 Հնս, 2026
  • Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար 21:4406 Հնս, 2026
  • Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք 21:3606 Հնս, 2026
  • Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ ոստիկանություն 21:3606 Հնս, 2026
  • Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ 21:2406 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Կարկուտից տուժած բերք, տանիքներ ու մեքենաներ՝ Ստեփանավանում. վնասը գնահատվում է 21:0006 Հնս, 2026
  • Մեկնարկել է կաթի արտադրության սուբսիդավորման պետական ծրագիրը 20:4206 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.06.2026 20:2406 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չհագնել 20:1206 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Սլովակիան կընդլայնեն համագործակցությունը 20:0606 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք 19:4706 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico 19:4706 Հնս, 2026
  • Գոշ գյուղը կունենա խմելու ջրի մատակարարման նոր համակարգ 19:3606 Հնս, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 20 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:1806 Հնս, 2026
  • Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը. ՌԴ ԱԳ փոխնախարար 19:0006 Հնս, 2026
  • Սեուլում ընտրությունների ֆոնին ցույցեր են 18:5906 Հնս, 2026
  • ԱՄՆ հայկական դպրոցի թիմը՝ ակադեմիական դեկաթլոնի չեմպիոն 18:3906 Հնս, 2026
  • Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ 18:2306 Հնս, 2026
  • ՀՊՏՀ մագիստրոսական կրթական ծրագրերն ու աշխատաշուկան 18:2106 Հնս, 2026
  • Տեղեկատվական հանդիպում՝ օտարերկրյա հյուրերի համար․ԿԸՀ 18:0306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկա օրերին կիրականացնի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում 17:5006 Հնս, 2026
  • Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ 17:3806 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 300 և ավելի ընտրող ունեցող 1746 տեղամասից լինելու է ուղիղ հեռարձակում. ԿԸՀ նախագահ 17:0006 Հնս, 2026
  • Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով 16:5906 Հնս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ 16:3006 Հնս, 2026
  • Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ 16:1206 Հնս, 2026
  • Հասմիկ Կարապետյանի կյանքի էպիզոդները՝ կերպարվեստի լեզվով 16:0006 Հնս, 2026
  • Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է 15:4006 Հնս, 2026
  • Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա 15:3906 Հնս, 2026
  • Կալիֆոռնիայում հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ կայացավ նախնական ընտրությունը 15:3406 Հնս, 2026
  • Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը 15:1206 Հնս, 2026
  • Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար 14:5406 Հնս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ 14:4006 Հնս, 2026
  • Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր 14:3606 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել 14:0006 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0006 Հնս, 2026
  • ԱՍՀՆ-ն կաջակցի աշխատանք փնտրողներին հաղթահարել թվային անջրպետը 13:5406 Հնս, 2026
  • Ընտրական հանձնաժողովները պատրաստ են հունիսի 7-ին երաշխավորել ընտրության բնականոն ընթացքը 13:5006 Հնս, 2026
  • Կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ. ՀԿԿ-ի ձայնագրությունը 13:4806 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 13:4506 Հնս, 2026
  • Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին 13:4306 Հնս, 2026
  • Բացառիկ վկայություններ՝ Առաջին Հանրապետությանը նվիրված շարքում 13:3306 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը 13:1906 Հնս, 2026
  • Հայաստանը մեր դաշնակիցն ու գործընկերն է, ուստի մենք ունենք միանգամայն օրինական հարցեր. Գալուզին 13:1606 Հնս, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում 13:0706 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Թվային գրագիտության ծրագիր գործազուրկների համար. կտրվի 50 հազար դրամի կրթական վաուչեր 13:0006 Հնս, 2026
  • Ֆեստիվառը վերադառնում է 12:4506 Հնս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է 12:4406 Հնս, 2026
  • ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին 12:4306 Հնս, 2026
  • Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին 12:2806 Հնս, 2026
  • Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ 12:1806 Հնս, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով 12:1006 Հնս, 2026
  • Պուտինը Զելենսկուն խորհուրդ է տվել ընտրություններ նշանակել Ուկրաինայում 11:4406 Հնս, 2026
  • Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ 11:0806 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ 11:0306 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին 10:4806 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Գյումրիում 10:4406 Հնս, 2026
  • Պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին 10:4106 Հնս, 2026
  • Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը 10:3106 Հնս, 2026
  • Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան 10:1606 Հնս, 2026
  • Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ 10:0106 Հնս, 2026
  • Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը 09:5006 Հնս, 2026
  • Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է 09:2006 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 08:4806 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2706 Հնս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում 08:0206 Հնս, 2026
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015