Կայացել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ, որի ընթացքում սովորողները ներկայացրել են իրենց հուզող հարցերը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են բարձրաձայնել իրենց դիտարկումները, առաջարկները և ստանալ պատասխաններ անմիջապես նախարարից։
Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով (010) 59 96 00 հեռախոսահամարին։
Մանրամասները՝ տեսանյութում։