ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վարդավառի տոնի առթիվ։
«Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը և մեզ հետագծում մինչև մեր արմատների ամենախորքերը։
Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու և հարատև պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։
Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ»,- ասված է ուղերձում։