Հուլիսի 26-ին՝ ժամը 10։20-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Թլիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են Ford և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։
Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են Ford մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։