• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն է ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ. Ղալիբաֆ. «Հարևաններ» Այս փաստաթուղթը Իրանի հաղթանակն... 20:55
Բաց հարթակ. ՍԴ-ն պետք է չեղյալ հայտարարի ԱԺ ընտրության արդյունքը և նոր ընտրություն լինի. Արշակյան Բաց հարթակ. ՍԴ-ն պետք... 20:33
Ընտրությունները կեղծել են թե՛ կաշառք բաժանողները, թե՛ վարչական ռեսուրսը չարաշահողները Ընտրությունները կեղծել են թե՛... 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 10:2425 Հլս, 2025

Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալթայում մասնակցել է բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային բնապահպանական համաժողովին մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարին՝ հյուրընկալության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Խորհրդանշական է, որ այս չափազանց կարևոր թեմայի քննարկումը տեղի է ունենում Ալթայում, որը հայտնի է իր բնական գեղեցկությամբ։

Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,

հարգելի տիկնայք և պարոնայք,

Հայաստանը լեռնային երկիր է, որի տարածքի 80%-ը կազմված է բարձրլեռնային շրջաններից: Մեր երկիրը հայտնի է իր կլիմայական գոտիների բազմազանությամբ՝ չորային մերձարևադարձայինից մինչև ալպյան: Հայաստանն ունի բուսական և կենդանական աշխարհի բազմաթիվ էնդեմիկ տեսակներ: Չորս ազգային պարկերը և երեք արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրանց թվում է Խոսրովի արգելոցը, որի հիմքում ընկած է մարդածին անտառը, որը հիմնադրվել է 4-րդ դարում՝ որպես թագավորական որսավայր: Հայաստանի մարգարիտը՝ Սևանա լիճը, տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է:

Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են՝ մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Կլիմայի փոփոխության հետևանքներն արտահայտվում են սառցադաշտերի արագացված հալեցմամբ, տեղումների նվազմամբ, սողանքներով, հողի էրոզիայով և անապատացմամբ։ Ջրային ռեսուրսների պակասը հանգեցնում է արոտավայրերի և վարելահողերի արդյունավետության նվազման, ինչպես նաև անտառային ռեսուրսների կրճատման։ Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։

Այդ իսկ պատճառով Հայաստանի Կառավարությունը հաստատել է «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թթ․ ծրագիրը»։ Մշակվել է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Օրինագծի նպատակն է ստեղծել իրավական և ինստիտուցիոնալ հիմք երկրում կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար։

Ազգային կարիքներին և միջազգային պարտավորություններին ի պատասխան, 2021 թվականի մայիսին Կառավարությունը հաստատել է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2026 թվականների միջոցառումների ցանկը՝ այդպիսով սահմանելով հարմարվողականության ռազմավարական շրջանակը և դրա պլանավորման ջանքերը երկրում՝ ապագայում մշտական և շարունակական հիմունքներով:

Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը:

Տիկնայք և պարոնայք,

Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր: 2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ: Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում, ինչը վկայում է կովկասյան ընձառյուծի բնակավայրի և սննդապահովման կայունության հասնելու մասին: Հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը Դիլիջանի արգելոցի տարածքում:

Հայաստանը նաև աջակցում է ՄԱԿ-ի շրջանակներում լեռնային երկրների օրակարգին: Մենք ակտիվ մասնակցում ենք ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային երկրների բարեկամների խմբի աշխատանքներին, որը նախաձեռնել է Ղրղզստանը: Մենք նաև միացել ենք ղրղզական կողմի «Լեռնային գործընկերության խումբ» նախաձեռնությանը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակներում: Մենք հույս ունենք, որ խումբը կդառնա կլիմայական համաժողովի շրջանակներում բանակցային գործընթացների ակտիվ մասնակից, որի նպատակով պատրաստ ենք ակտիվորեն նպաստել խմբի շրջանակներում անհրաժեշտ օրակարգի ձևավորմանը:

Հարգելի գործընկերներ,

Ինչպես գիտեք, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը 17-րդ հանդիպումը՝ COP17-ը կանցկացվի Հայաստանում 2026 թվականին:

Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները:

Վստահ ենք, որ միասին կարող ենք զգալի ներդրում ունենալ կենսաբազմազանության պահպանման և բնական միջավայրի ռացիոնալ օգտագործման համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգուն համապատասխան:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտումների քանակ184
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն 14:4319 Հնս, 2026
  • Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս 14:3019 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 14:1619 Հնս, 2026
  • Բուլղարիան կարող է վետո կիրառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի դեմ 13:5919 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում 13:5219 Հնս, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 13:4019 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ 13:2919 Հնս, 2026
  • Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև խորհրդարանում. Արթուր Հովհաննիսյան 13:1919 Հնս, 2026
  • ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 13:0919 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Հայաստան» դաշինքի երկու թեկնածուներ մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար 13:0019 Հնս, 2026
  • ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը հանել ենք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրից. Մադյար 12:5919 Հնս, 2026
  • Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:4519 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ 12:3419 Հնս, 2026
  • ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում 12:2419 Հնս, 2026
  • Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել 12:1619 Հնս, 2026
  • Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ 12:0919 Հնս, 2026
  • Մոջթաբա Խամենեին՝ Միացյալ Նահանգների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ 12:0119 Հնս, 2026
  • Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար 11:5419 Հնս, 2026
  • Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ 11:4719 Հնս, 2026
  • Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ 11:4119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները 11:3319 Հնս, 2026
  • Ձերբակալվում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 11:3319 Հնս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը 11:2919 Հնս, 2026
  • Միացյալ Նահանգները Իսրայելի միակ հզոր դաշնակիցն է աշխարհում. Վենս 11:2419 Հնս, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները 11:1519 Հնս, 2026
  • Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 11:0219 Հնս, 2026
  • Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց 10:5119 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար 10:4219 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները 10:3619 Հնս, 2026
  • Շվեյցարիայում կայանալիք ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները չեղարկվել են 10:2419 Հնս, 2026
  • Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ 10:1119 Հնս, 2026
  • Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է․ վարչապետ 10:0819 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | Պատգամավորը չի կարծում, որ ընդդիմությունը կարող է փողոցային պայքար սկսել | 19.06.2026 10:0019 Հնս, 2026
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն 09:3719 Հնս, 2026
  • ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր 09:2919 Հնս, 2026
  • Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները 09:1819 Հնս, 2026
  • Երևանի Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 09:0619 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3719 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին 08:1019 Հնս, 2026
  • Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս 08:0219 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 01:0519 Հնս, 2026
  • Բիզնեսի աճի հնարավորություն՝ ձեռներեցներին 00:5919 Հնս, 2026
  • ԱՄՆ զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը 00:4019 Հնս, 2026
  • Սա պատմական փաստաթուղթ է. Իրանի նախագահը՝ ԱՄՆ-ի հետ հուշագրի մասին 00:0719 Հնս, 2026
  • Արա Նաջարյանն ավարտել է պաշտոնավարումը Գլենդելի քաղաքային խորհրդում 00:0019 Հնս, 2026
  • Հայտնաբերված խախտումներ ու նոր ծրագրեր. ԱԺ-ում ավարտվել է 2025-ի կատարողականի քննակումը 23:4018 Հնս, 2026
  • Դեսպան Ենգիբարյանը Քաթրին Քլասս-Մյուլհաուզերին հրավիրել է այցելել Հայաստան՝ նոր տնտեսական հնարավորություններին տեղում ծանոթանալու համար 23:1818 Հնս, 2026
  • Դժգոհ ենք ոչ թե արդյունքից, այլ որ մեր երկրում դեռ այդքան ընտրակաշառքի հնարավորություն կա. Փաշինյան 23:0118 Հնս, 2026
  • Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները 22:5418 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և «Tennis Europe»-ի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները 22:4218 Հնս, 2026
  • Հայկական ծնեբեկը՝ Սինգապուրում. արտահանման շուկան արագ դիվերսիֆիկացվում է 22:2318 Հնս, 2026
  • Հարցազրույց Ալխաս Ղազարյանի հետ 22:0718 Հնս, 2026
  • Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 21:4518 Հնս, 2026
  • Տարածաշրջանում բացվող հնարավորությունները հետաքրքրություն կարող են ներկայացնել եվրոպական ընկերությունների համար. Գերմանիայում ՀՀ դեսպան 21:3018 Հնս, 2026
  • Տիտոգրադյան և Խաղաղ Դոն փողոցներում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել 21:1518 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն տրամադրված են առաջ գնալ հնարավորինս արագ. վարչապետը՝ TRIPP-ի մասին 21:0018 Հնս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Նիկոլաուս Մարշիկն արձանագրել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության բարձր մակարդակը 20:5918 Հնս, 2026
  • Թատրոն և գեղանկարչություն՝ Նարե Հայկազյանի կտավներում 20:5618 Հնս, 2026
  • Ընտրակեղծարարները պատժվելու են, մի ամսով աշխատանքի ընդունված-ազատվածները բացահայտվելու են. Եղոյան 20:5218 Հնս, 2026
  • «Սլավ գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 600 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:4618 Հնս, 2026
  • Մեծ նվիրում՝ գիտությանն ու բժշկությանը 20:4118 Հնս, 2026
  • Յունիս 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3618 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղը դիմելու է ՍԴ 20:3118 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել հարաբերություններն Իրանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ են Թեհրանի գործողությունները. Վենս 20:2618 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 18.06.2026 20:2118 Հնս, 2026
  • Ֆինլանդիայի խորհրդարանը թույլատրել է իր տարածքում միջուկային զենքի տեղակայումը 20:1618 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 18. 2026 20:1118 Հնս, 2026
  • Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը 20:0718 Հնս, 2026
  • Վահան Կոստանյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության զարգացման ծրագրերը 20:0318 Հնս, 2026
  • ՆԱՏՕ-ին սպասում է իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ վերափոխումը. Ռյուտե 19:5818 Հնս, 2026
  • Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման առաջընթացը 19:5018 Հնս, 2026
  • Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Լևոն Ազիզյան 19:4718 Հնս, 2026
  • Էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա 19:4418 Հնս, 2026
  • Գերմանիայից ՀՀ բանակին փոխանցված ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և թեթև բեռների փոխադրման նպատակով 19:3918 Հնս, 2026
  • Իրենք ոչ մի բան էլ չունեին և հիմա էլ չունեն պլանավորած. Եղոյանը՝ ընդդիմության մասին 19:3318 Հնս, 2026
  • Անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին՝ անտրամաբանական է. Նիկոլ Փաշինյան 19:2418 Հնս, 2026
  • Ես կառաջարկեի կենտրոնանալ ոչ թե շնորհավորանքների, այլ երկկողմ հարաբերությունների վրա. Արման Եղոյան 19:1718 Հնս, 2026
  • Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան 19:0918 Հնս, 2026
  • Համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել 19:0118 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԿԸՀ-ն թույլատրել է ազատությունից զրկելու գործընթաց սկսել 2 թեկնածուների նկատմամբ 19:0018 Հնս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին 18:5118 Հնս, 2026
  • Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները. Ֆիդան 18:4418 Հնս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը 18:4318 Հնս, 2026
  • Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինային՝ ի պատասխան Կիևի հարձակումների. Լավրով 18:3418 Հնս, 2026
  • Բագրատ Գալստանյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով 18:2718 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր 18:2418 Հնս, 2026
  • Միզապարկի հեռացում և նորի ստեղծում՝ ռոբոտիկ միջամտությամբ 18:1318 Հնս, 2026
  • Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը. Հեգսեթ 18:0218 Հնս, 2026
  • Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ 17:5218 Հնս, 2026
  • Սյունիքի մարզում նախատեսվում է վերականգնել ոռոգման համակարգերը, բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը. նախագիծ 17:3918 Հնս, 2026
  • Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը 17:2618 Հնս, 2026
  • Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը 17:1418 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը նոր շուկաներ է բացում․ 162 տոննա ծիրան արդեն արտահանվել է 17:0018 Հնս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում գիտական կոչումների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրմանը 16:5718 Հնս, 2026
  • Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 16:4018 Հնս, 2026
  • Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը փակվեց. հնչեց ՀՀ հիմնը 16:3918 Հնս, 2026
  • Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները. Չեխիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 16:3818 Հնս, 2026
  • Խորհրդարանը քննարկել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2025 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը 16:3318 Հնս, 2026
  • «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ 16:2418 Հնս, 2026
  • Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը 16:1218 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015