Նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է «Կառավարության օր» միջոցառմանը: Ելույթում նախագահը նշել է, որ տնտեսության զարգացման գործում բոլոր ժամանակներում ամենից շատ հետաքրքրող հարցն այն է, թե որտեղ պետք է լինի պետությունը։ Խաչատուրյանի խոսքով՝ այսօր առաջին հերթին կարևորվում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բոլոր բնագավառներում։ Առանց դրա ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չի կարող առաջընթաց ապահովել։
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։