Հանդիպում ունեցա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն:
Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։
Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։