«Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելն առաջին հերթին հոգևոր օրակարգ է, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ»,- հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քայլերի հաջորդականությունը, որոնք, նրա խոսքով, հետևելու են Կտրիճ Ներսիսյանից վեհարանը ազատելուն:
Փաշինյանը նշել է, որ Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենա, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չի հաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհաբար Կանոնագիրքը:
Մինչև այդ՝ ամունացյալ բարեվարք որևէ քահանա կարող է նշանակվել Կաթողիկոսական տեղապահ։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։