ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-23-ը:
Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
7 դեպք՝ խարդախության,
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
4 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-
3-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
-
2-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնասպանության հակելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ապացույցներ, բացատրություններ կամ դատական փաստաթղթեր կեղծելու, փոխելու կամ ոչնչացնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ձերբակալվածների կամ կալանավորվածների պահելու վայրում զենք պահելու և կրելու, հողը փչացնելու, հարկեր տուրքեր չվճարելու, սառը զենքի հայտնաբերման դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու՝ 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 5 ավտովթար․ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։