ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Գուսանագյուղ բնակավայր, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք (ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։ Այդ մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարի բերքը շատ է։ Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։ Այցին մասնակցում էին նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և համայնքի Ավագանու անդամներ»,- գրել է նա։