Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը կրկին ճանաչվել է տեղեկատվություն ստանալու ամենավստահելի աղբյուրը:
Հարցին՝ ո՞ր լրատվամիջոցներն եք համարում առավել հուսալի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության համար, հարցվածների առաջին եռյակը այսպիսին է. 23 տոկոսը նշել է Հանրային հեռուստաընկերությունը, 15 տոկոսը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը, 11 տոկոսը՝ «Շանթ» հեռուստաընկերությունը:

Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։
Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է:
Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։