Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել էր։
Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծառայողները զննել էին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։
Նախաքննությունը շարունակվում է։