Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, ըստ որի՝ հարցվածների 17 տոկոսը կքվեարկի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին, եթե առաջիկա կիրակի Հայաստանում անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։
Հարցվածների 4 տոկոսն ասել է, որ կքվեարկեր «Հայաստան» դաշինքի, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 1 տոկոսը՝ «Իմ Քայլը» դաշինքի, 1 տոկոսը՝ «Հանրապետություն» կուսակցության, 1 տոկոսը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, 1 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին և այլն։


Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։
Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է:
Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։