Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային օրն է անցկացրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում: Լրագրողների հետ զրույցում ընկերության ժամանակավոր կառավարիչն ասել է, որ աշխատանքից կազատվեն բոլոր նրանք, որոնց գործունեության արդյունքում է ավելի քան երեք միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող ՀԷՑ-ը հասել այս վիճակին, երբ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:
Առաջին աշխատանքից ազատվողը, ի դեպ, եղել է ընկերության գործադիր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը:
Մանրամասները՝ Մհեր Արշակյանի ռեպորտաժում։