ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ այցելել են Վայոց ձորի մարզ։
Տեղում դիտարկվել է Մ2, Ելփին-Չիվա 6.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները, որի արժեքը մոտ 1.2 մլրդ դրամ է։
Այս պահին աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, իրականացվում է ասֆալտապատում։
Ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը:
Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ Ելփին բնակավայրում դիտարկվել է նաև սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքը։
Մանկապարտեզը նախատեսված է 56 երեխայի համար, ծրագրի արժեքը
մոտ 330 մլն դրամ է:
Աշխատանքներն ավարտական փուլում են։
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հետ այց է կատարվել նաև Վայք համայնքի Զառիթափ, Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրեր, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, Մարտիրոս բնակավայրում պետական բյուջեի ֆինանսավորմամբ կառուցվում է կրթահամալիր:
Շինարարական բոլոր օբյեկտներում նախարարը կարևորել է աշխատանքները որակով և օրացուցային գրաֆիկին համապատասխան իրականացումը` աշխատանքների ընդունման և վճարման հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Ճանապարհաշինարարական ոլորտի ղեկավար կազմին հանձնարարվել է կազմակերպել պետական լաբորատորիայով նմուշառումների իրականացումը, կատարողականների վճարումն իրականացնել բացառապես լաբորատոր դրական եզրակացության առկայության պայմաններում: