Հայաստանում անօրինական հիմունքներով բնակվող օտարերկրացիները հայտնաբերվելու դեպքում պետական գանձարանին պետք է վճարեն 50,000-100,000 դրամ տուգանք: Ներքին գործերի նախարարության տվյալով, այս տարվա առաջին կիսամյակում այդպիսի ավելի քան 8 հազար մարդ է հայտնաբերվել: Հայաստանում օտարերկրացիների՝ նախատեսված ժամկետից ավելի գտնվելու պատճառներ են նշվում աշխատանքը կամ ուսումնառությունը:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։