Հայաստանում բնակություն հաստատելու համար դիմողների մեծ մասը Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներն են: Կացության կարգավիճակի համար դիմողներից ամենաշատ մերժումներն ստացել են Հնդկաստանի քաղաքացիները: Հիմնականում օտարերկրացիները մերժվում են այն հիմքով, որ կա՛մ փաստաթղթերն են թերի, կա՛մ ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չի գտել:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։