Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:
«ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին:
ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- նշված է ՀԾԿՀ նախագահի՝ հուլիսի 18-ի որոշման մեջ։
Որոշման մանրամասները՝ հետևյալ
հղմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետի որոշման համաձայն, Ռոմանոս Պետրոսյանը
ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
ընդունել էր մի նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ: