Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ դրանցից մեկը տնտեսական ներդրումները շրջակա միջավայրի որակյալ պահպանությանը ծառայեցնելն է, դրան ուղղված բանաձևեր մշակելը: Երկրի ղեկավարի խոսքով՝ թեև դա շատ բարդ խնդիր է, սակայն ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով:
Փաշինյանը խոսել է նաև սպասվող COP17 համաժողովի կազմակերպման մասին, ընդգծել՝ այդ միջոցառումը հյուրընկալելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունը ստացել է քվեարկության արդյունքում։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան