Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները հուլիսի 11-ին՝ ժամը 23:20-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը փորձում է Ուկրշին թաղամասում գտնվող տնակից գողություն կատարել։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկաններն անմիջապես մեկնել են նշված հասցե, որտեղ նկատել են բժշկական դիմակով և շինարարական ձեռնոցներով մի երիտասարդի: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք լինգը:
Վանաձորի բնակիչ 25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։