Երևանի մանկապարտեզների՝ տարբեր տարիների օտարման գործընթացն ուսումնասիրելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձևավորած քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացրել: Նպատակը փաստերով պարզելն է, թե ինչպես են մանկապարտեզները օտարվել, այդ թվում տարբեր պաշտոնյաների ու նրանց մերձավորներին, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ զրկված են նախնական կրթություն ստանալու հնարավորությունից: Հիմնական օտարումներն իրականացվել են 1998-2008 թվականներին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։