Վարչապետի ասուլիսին լրագրողների դիտակետում էին նաև իրավապահների վերջին բացահայոտւմները, քաղաքական զարգացումները, ՀԵՑ-ի և Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը: Սպառողների շահերի պաշտպանությունը պետության պարտավորությունն է. հայտարարել է վարչապետն՝ անդրադառնալով ՀԷՑ-ի մասնավորեցմանը: Խոսելով Սամվել Կարապետյանի՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հավակնության մասին, Նիկոլ Փաշինյանը հորդորել է, որ այստեղ քաղաքական հայտ ներկայացնողները նախ հրաժարվեն այլ պետության քաղաքացիությունից: Անդրադառնալով ահաբեկչության նախապատրաստության բացահայտմանը՝ պետության ղեկավարը բացատրել է, թե ինչու որևէ մեկի անմեղության կանխավարկածը չի ոտնահարվել: Ինչ վերաբերում է ձևակերպմանը, թե ինքը արշավ է սկսել եկեղեցու դեմ, Փաշինյանը հակադարձել է ՝ եկեղեցին իր համար սրբություն է և չի կարող անտարբեր լինել եկեղեցու կործանարար ընթացքին:
Ասուլիսի ներքաղաքական ուղերձները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: