Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը.
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորչի 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,
Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,
Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,
Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտայի 127 հասցեին կից ինքնակամ շինությունը: