Հանրային տրանսպորտում վճարում է օգտվողների միայն 70 տոկոսը: Քաղաքապետարանի տվյալն է: Շուտով երթուղայիններում կարող են լինել հսկիչներ, որոնք պատահականության սկզբունքով կստուգեն՝ արդյոք քաղաքացին վճարել է: Նախորդ շաբաթ խորհրդարանի ընդունած փաթեթով սահմանվեց նաև, որ հսկիչները իրավունք կունենան չվճարած կամ սխալ կրիչ վալիդացրած անձին տուգանել: Թե երբ այս որոշումը կկիրառվի, կախված է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետից:
Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում օգոստոսի 1-ից էլ չեն լինի թղթային QR տոմսեր: Ամենաշատ կիրառելի այս տարբերակն էկոլոգիական ու տեխնիկական խնդիրներ է առաջացնում: «Թել-Սել»-ի սարքերով հնարավոր կլինի միայն լիցքավորել տրանսպորտային քարտը: Վճարել կշարունակենք նաև անհպում բանկային քարտով ու բջջային հավելվածով:
Իսկ ինչ է արվում օրվա պիկ ժամերին քաղաքացիներին կանգառներում երկար չսպասեցնելու, խցանումներից հնարավորինս խուսափելու համար. Քրիստինե Թորոսյանն է նրանց բարձրաձայնած խնդիրները փոխանցել պատասխանատուներին և պարզաբանումներ խնդրել: